Համոզված եմ՝ նոր հարկային օրենսգիրքը դրական ազդեցություն է ունենալու տնտեսության վրա. Տիգրան Ավինյան

tert.am-ի գրում է, որ Հարկային օրենսգրքի փաթեթը բավականին ծավալուն է, շատ հարցեր են արծարծվում այդ փաթեթում, հետևաբար դրա վերաբերյալ խոսակցությունները և քննարկումները շարունակական են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է հարկային օրենսգրքի փաթեթն անընդհատ փոփոխության ենթարկվում։

«Հարկային օրենսգրքի վերաբերյալ Կառավարության ներսում եղել են շատ քննարկումներ, և ես չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն նաև ԱԺ-ում։ Համոզված եմ, որ կոնսենսուսային որոշում կլինի»,- ասաց փոխվարչապետ Ավինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շատ պատգամավորներ անհամաձայնություն են հայտնել նախագծի շուրջ։

Առավել մարամասն՝կայքում: