Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» դժվար կացության մեջ է գցել Բաքվին. BBC

aravot.am-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում արդեն մի քանի ամիս է՝ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք քննարկումների տեղիք են տալիս՝ արդյոք դրանք լուրջ բարեփոխումների նախանշաններ են, թե՞ դրանց իմիտացիա, BBC-ի կայքում գրում է ադրբեջանցի լրագրող Լեյլա Ալիևան: Նախագահ Իլհամ Ալիևը մի քանը հրաման է արձակել՝ ուղղված երկրի սոցիալական դրության բարելավմանը. նա կարգադրել է վարկեր տրամադրել խնդրահարույց ֆիզիկական անձանց, փոխհատուցում վճարել Ղարաբաղյան պատերազմի զոհերի ընտանիքներին, բարձրացնել ուսանողների կրթաթոշակները: Տարեսկզբին համալրումներ են կատարվել 2017թ. նախագահական հրամանում՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ: Կառավարությունը նաև ակտիվորեն խրախուսում է բնակչությանը օրինականացնել եկամուտները, փորձում է նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Օրինակ, ընդունվել է հարկահանության մասին օրենքի լրացում, որով մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցները 7 տարով ազատվում են եկամտահարկից: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ նախագահը ծավալուն հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներից մեկին՝ պատմելով երկրի զարգացման իր տեսլականի մասին, այցելել է շրջաններ, որտեղ տեսախցիկների առաջ անսովոր մոտ շփվել է տեղի բնակիչների հետ՝ առանց թիկնապահների, և անգամ երգել է: 

Առավել մանրամասն՝ aravot.am կայքում: