Երևանի քաղաքապետարանը նախաձեռնելու է ոչ թե մանսարդների քանդման, այլ` կառուցման գործընթաց․ Հայկ Մարության

armtimes.com-ը գրում է, որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնելու է ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գործընթաց։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը․

«Դրա լրիվ հակառակն է։ Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, բայց դրանց կառուցումը, այսպես ասած, պետք է լինի քաղաքի հինգերորդ ճակատը, պետք է լինի համակարգված, կարգավորված, գլխավոր ճարտարապետի ու մեր ճարտարապետական բլոկի կողմից թույլատրված, եւ եթե տեսել եք Փարիզի շենքերի հինգերորդ ճակատը՝ տանիքների հարցը այդպես է լուծվել։ Բայց դա պետք է լինի բնակիչների ցանկությամբ, եթե բնակիչները ցանկացան, որ իրենց շենքի կտուրին ավելացվեն այդ մանսարդները՝ շինարարական բոլոր նորմերին համապատասխան, մենք ընթացք ենք տալու դրան»,- ասաց Հայկ Մարությանը։

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: