ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով 25 տարի առաջ էին հրավիրել. Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակություը Գերմանիայում է


 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

«Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բեռլին:  Ի դեպ, վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրել էին Գերմանիա ուղիղ 25 տարի առաջ՝ հեռավոր 1994-ին»,-ինչի մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը:

Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ:

Առավել մանրամասն՝  «Արմենպրես» կայքում: