Բարեփոխումների արդյունքում 230-ից ավելի անձ պատժի կրումից վաղաժամկետ ազատվել է. Արտակ Զեյնալյան

Ինչպես տեղեկացնում է tert.am լրատվականը, կառավարության ծրագրի շրջանակներում իրականացվել է վարչական համաներում, որի արդյունքում համաներում է ստացել 108,916 անձ, կարճված կատարողական վարույթների թիվը 1, 259,177 է. ԱԺ-ում ՀՀ կառավարության 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում զեկույցով հանդես գալիս ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: 

Ըստ նրա՝ իրականացվել է նաև քրեական համաներում, որի արդյունքում 627 անձ համաներում է ստացել: Պրոբացիոն ծառայությունում համաներում է կիրառվել 2342 շահառուի նկատմամբ: Նախարարը նշեց, որ Երևանի չորս բժշկական կենտրոնում, նաև Վանաձորի, Գյումրի և Գորիսի ԲԿ-ներում կալանավորների համար ունենալու են հատուկ բաժանմունքներ: 

Ցմահ ազատազրկվածների դեպքում սկսել է գործել պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մեխանիզմը, և ազատ է արձակվել մեկ անձ: Այս ոլորտի բարեփոխումների արդյունքում այսօրվա դրությամբ 230-ից ավելի անձ պատժի կրումից վաղաժամկետ ազատվել է: Նախարարն ասաց, որ առանձնապես ծանր հանցանք կատարածների, նաև ցմահների համար տեսակցության ժամանակը երկարացվել է: 

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: