Բեքհեմը խոսել է Մեսիի և Ռոնալդուի «Ինտեր Մայամի» հնարավոր տեղափոխության մասին

vnews.am կայքը գրում է, որ ամերիկական «Ինտեր Մայամի» նորաստեղծ ակումբի նախագահ Դևիդ Բեքհեմը խոսել է համաշխարհային ֆուտբոլի 2 գերաստղերի՝ Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդուի իր ակումբ հնարավոր տեղափոխության մասին:

«Բոլոր սեփականատերերն ունեն ֆուտբոլիստների իրենց ցուցակը, որոնց նրանք կցանկանան տեսնել իրենց ակումբում: Եվ Մեսիի ու Ռոնալդուի նման ֆուտբոլիստները ցանկացած այդպիսի ցուցակի ամենավերևում են:

Նման մակարդակի ֆուտբոլիստները հիմնականում գալիս են այստեղ, որպեսզի ավարտեն իրենց կարիերան, բայց երբ նայում ենք, թե ինչպես են խաղում Ռոնալդուն ու Լեոն, երևում է, որ նրանք դեռ չեն պատրաստվում մուտք գործել իրենց կարիերայի եզրափակիչ փուլ:

Այդ պատճառով դեռ վաղ է խոսել նրանց տեղափոխության մասին»,- լեգենդի խոսքերն է փոխանցում Fox Sports-ը:

Աղբյուրը՝ vnews.am