Գեղարոտ գետի փոքր ՀԷԿ-երի աշխատանքը կանգնեցված է. գետի ջուրն ուղարկվել է փորձաքննության

1in.am լրատվականը գրում է, որ այս էլ քանի օր է՝ Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչները փողոց են դուրս եկել և պահանջում են կասեցնել Գեղարոտ գետի վրա կառուցված երկու ՀԷԿ-երի վերաշահագործումը։ Բնակիչները փակել էին անգամ Երևան-Վանաձոր միջպետական ճանապարհը՝ պահանջով դադարեցնել Գեղարոտ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի աշխատանքը: Երկու ՀԷԿ-երի՝ «Գեղարոտ»-ի և «Արագած-1»-ի շահագործումը սկսվել է 8 տարի առաջ: «Գեղարոտ» ՀԷԿ-ը շահագործում է «Էլ-Կաս» ՍՊԸ-ն, իսկ «Արագած-1» ՀԷԿ-ը շահագործում է «Վակուֆլօ» ՍՊԸ-ն:

Բնակիչներն ասում են, որ գետի ջրի որակը էականորեն փոխվել է, արդեն երկար ժամանակ է, նախկին իշխանությունների օրոք խնդրի մասին բարձրաձայնելն անիմաստ էին համարել, բայց հեղափոխությունից հետո որոշել են բարձրաձայնել խնդիրը։ Նշենք, որ վարչապետի որոշմամբ գերատեսչական հանձնաժողով է ստեղծվել՝ պարզելու համար, թե արդյո՞ք ջրի աղտոտումը ՀԷԿ-երի շահագործման հետևանք է, թե՞ ոչ։ Օրեր առաջ փորձագիտական խումբը մեկնել էր այնտեղ նմուշ վերցնելու, սակայն գյուղացիները թույլ չեն տվել աշխատել։ Բնակչությունն ուղղակի թույլ է տվել հանձնաժողովին բարձրանալ և տեղում իր ուսումնասիրությունը կատարել:

Բնապահպան Ինգա Զարաֆյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով բնակիչների բողոքին, նշեց, որ բնակիչները խնդրին գուցե մանրամասն ծանոթ չեն, բայց իրենք տեսնում են աղտոտված, կեղտոտ ջուր, գետի հունի փոփոխություն։ Իսկ գետի գույնի փոփոխությունը բնապահպանական խնդիր է. «Գետում կան երկաթի երևակումներ, որոնցից ժանգ է առաջանում և բնական ճանապարհով գունափոխում գետի գույնը` դարձնելով այն դարչնագույն:

Առավել մանրամասն՝ 1in.am կայքում: