Ողբերգական դեպք. Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դի

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 15։35-ի սահմաններում արակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանզ է ստացվել, որ Շնող գյուղով հոսող Դեբեդ գետում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղածը նույն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Մարիամ Անանյանն էր։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Առավել մանրամասն՝ Shamshyan.com կայքում: