ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի, իսկ Վայոց ձորի կողմից՝ կցորդիչով բեռնատարների համար՝ դժվարանցանելի, մյուսների համար՝ բաց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

  Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Մարտի 20-ին՝ ժամը 12:00-ից 15:00-ն, Թումանյան-Սանահին ավտոճանապարհը փակ է լինելու շինարարական և պայթեցման աշխատանքների իրականացման հետևանքով:

***

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

***

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 20-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

Աղբյուր՝ mes.am