Ինչպե՞ս և ե՞րբ պետք է կառուցվի մետրոյի նոր կայարանը


Armdaily.am Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցման վերաբերյալ մի քանի հետաքրքիր առաջարկներ կան, որոնցից առանձնացրել է առևտրի կենտրոնի և մետրոյի կառուցման աշխատանքների համատեղումը: Լրատվականիի հետ զրույցում Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ մետրոյի կայարանի կառուցապատման աշխատանքները կտևեն մոտ 2,5-3 տարի: «Քաղաքապետի հետ քննարկումների ընթացքում եկել ենք այսպիսի մի ըմբռնման, որ բյուջետային միջոցներ չծախսվեն, այլ պետք է դա արվի մասնավոր ներդրողների միջոցների հաշվին: Հիմա նրանք, ովքեր այդ տարածաշրջանում ուզում են կառուցապատեն կամ առևտրի կենտրոններ կառուցեն, բնականաբար, նրանց կառաջադրեն քաղաքային իշխանությունները ներդրում անել, որպեսզի մետրոյի կայարանի կառուցումը ավարտվի»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքով՝ տնտեսվարողի և քաղաքային իշխանությունների միջև համագործակցությունը փոխշահավետ է, որովհետև բնակչության հոսքը և առևտուրը մետրոյի կայարանի առկայության դեպքում ավելի շատ կլինի: Հալաբյան-Աբելյան խաչմերուկի հատվածում մետրոյի նոր կայարանը դեռ խորհրդային տարիներից է կառուցվել 70 տոկոսով: Սաֆարյանի խոսքով՝ մնացած 30 տոկոսը կառուցելու համար անհրաժեշտ է նվազագույնը 75 մլն դոլար:

Առավել մանրամասն՝ Armdaily.am կայքում: