Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա 2-3 աստիճանով

ԱԻՆ-ից հայտնում են, որ Հանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:  Մարտի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մարտի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: