Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևի հետ ունի երկարամյա անձնական ջերմ հարաբերություններ: Բարեկամական զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն ընդգծել է Նուրսուլթան Նազարբաևի մեծ ներդրումը Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման, մեր երկրների միջև քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման գործում: Նախագահը կարևոր է համարել նաև Նուրսուլթան Նազարբաևի նշանակալի դերը տարբեր ինտեգրացիոն գործընթացների շրջանակում:

Առավել մանրաման՝ Արմենպրես կայքում: