Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը Երևանում

vnews.am-ը գրել էր, որ Հայաստանի հավաքականից հրավեր ստացած ֆուտբոլիստները ժամանել են «Ավան» ակադեմիա, որտեղ կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Բոսնիա և Հերցոգովինայի դեմ արտագնա և Ֆինլանդիայի դեմ տնային հանդիպմանը:

ՀՖՖ մամուլի բաժնի փոխանցմամբ, առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան: Ժամը 17:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը ֆուտբոլի ակադեմիայում:

Առավել մանրամասն՝ vnews.am կայքում: