Արհեստական ինտելեկտի հիման վրա՝ Google-ը թողարկել է առաջին դուդլը

«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Google ընկերությունը մարտի 21-ին իր որոնիչի մեկնարկային Էջում զետեղել Է դուդլ (լոգոտիպ՝ ոճավորված որեւԷ տոնի կամ իրադարձության պատվին) ՝ նվիրված կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրվան: Դա առաջին դուդլն Է, որն ստեղծվել Է արհեստական ինտելեկտի հիման վրա:

«Դուդլն օգտատերերին թույլ կտա իրենց զգալ կոմպոզիտորներ եւ մեղեդի ստեղծել մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների միջոցով: Արհեստական ինտելեկտը հավաքված նոտաները մեկ քլիքով կվերածի իսկական ստեղծագործության Բախի երաժշտական ոճով»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ օգտատերերը կկարողանան ստեղծել երաժշտական ստեղծագործություններ եւ սոցիալական ցանցերում դրանք միմյանց ներկայացնել երկու օրվա ընթացքում (մարտի 21-ին եւ 22-ին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ Արմենպրես