Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրն ամրագրող նախագիծը ներառվել է կառավարության նիստի օրակարգում


«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում է ընդգրկվել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես  Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»,-  ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Նշվում, է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: «Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին:

Առավել մանրամասն՝«Արմենպրես»կայքում: