Դաշտն ընդհանուր առմամբ քաոսային է.Գրականագետը՝ պոեզիայի միջազգային օրվա առթիվ

Ինչպես գրում է «Արմենպրես» լրատվականը, հասարակության լայն շերտերի ուշադրությունը  պոեզիայի վրա բևեռելու նպատակով 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր:

Որոշման մեջ նշվում է, որ պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ հանդես են գալու գեղեցիկ նախաձեռնությամբ: Միությունում տեղի կունենա  ասմունքին նվիրված միջոցառում, որի շրջանակում պոետները կընթերցեն բանաստեղծություններ տարբեր թեմաներով:

«Կարծում եմ` մենք ունենք բազմաթիվ հրաշալի բանաստեղծներ, որոնք լավ են գրում և հետաքրքիր ստեղծագործություններ են մատուցում մեզ»,-նշեց նա` շնորհավորելով բոլորին:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով` եթե կա գրական ընթացք ու ստեղծվում է բանաստեղծություն, ոլորտում դրական միտումներ չլինել չեն կարող: Այլ հարց է, որ ժամանակակից պոեզիան աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում որոշակի լճացման և  տեղատվության խնդիր ունի: «Դա կապում եմ նաև  «Ֆեյսբուքի» գոյության հետ: Մարդիկ ստեղծագործում են համացանցում, և բանաստեղծության հասունացման,  եփման  գործընթացը դանդաղում է»,-նշեց Նիկողոսյանը:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: