Մեծանում է մատչելի ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

tert.am-ը գրում է, որ Կառավարությունն այսօրվա նիստին ընդունել է համապատասխան որոշում, որը կնպաստի բուհերի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մատչելիության բարձրացմանը:  

Հիմնավորման համաձայն՝ ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի ենթածրագրի շրջանակում ներկայումս վարկավորմամբ զբաղվում են 10 առևտրային բանկեր:

2019 թ. հունվարի 15-ի դրությամբ ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14.231 վարկ՝ 4 մլրդ 258 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Ներկայումս ՀՀ մի շարք պետական ուսումնական հաստատություններում ուսման վարձերն ավելի բարձր են, քան գործող որոշմամբ սահմանված վարկավորման տարեկան առավելագույն գումարը, ուստի ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ ուսանողական վարկերի հասանելիության տեսանկյունից։

Մասնավորապես, նախատեսվում է ավելացնել տրամադրվող վարկի տարեկան առավելագույն գումարը մինչև 700.000 ՀՀ դրամ, գործող 450.000 ՀՀ դրամի փոխարեն։

Արդյունքում՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձևավորվող 1.8 մլն ՀՀ դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2.8 մլն ՀՀ դրամ։

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: