«Հայոց ցեղասպանությունը պետք է ԱՄՆ-ի կողմից ճանաչվի». ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Գաբարդ

Tert.am— ը ԱՄՆ Կոնգրեսում Հավայիներից ընտրված օրենսդիր, 2020թ. կայանալիք ընտրություններում նախագահի դեմոկրատ թեկնածու Թուլսի Գաբարդը կոչ է արել զգալի փոփոխություններ կատարել երկրի վարած արտաքին քաղաքականությունում և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով արդար բանաձև ներկայացնել, ինչպես նաև նպաստել Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու բարգավաճմանը:

Նախագահի թեկնածուն այս մասին ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակին (ANCA) ուղղված տեսաուղերձում, որում նաև պատմել է 2017թ. Հայաստան և Արցախ կատարած այցի մասին:

«ԱՄՆ-ի հայ համայնքն ավելի քան մեկ դար իր դրական և ինտեգրալ դերակատարումն է ունեցել, և ես հպարտ եմ աջակցել այս համայնքին, կանգնել նրա` Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդար բանաձևի ընդունման ձգտումների կողքին: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, որպեսզի մարդկության պատմության ամենասոսկալի հանցագործություններից մեկի վերաբերյալ արդար վճիռ կայացվի»,-ասել է Գաբարդը:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: