«Պատերազմի վերսկսման ռիսկեր պարունակող ոչ արդյունավետ ծրագիր». ANCA-ն կոչ է արել հրաժարվել «Մադրիդյան սկզբունքներից»

tert.am գրում է, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) ևս մեկ անգամ վերահաստատել է իր սկզբունքային դեմ դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած, «խորքային սխալներ» պարունակող և «ծայրաստիճան ասիմետրիկ» «Մադրիդյան սկզբունքներին»:

Ինչպես նշում է Asbarez-ը, իր տարածած հայտարարությունում ANCA-ն նշել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին՝ դրանք դիտարկելով որպես շարունակական բանակցությունների համար կառուցողական հարթակ, սակայն մերժում է խմբի ներկայիս առաջարկը («Մադրիդյան սկզբունքները»)՝ այն համարելով «խորքային սխալներ պարունակող, խաղաղության հարցը հետին պլան մղող, պատերազմի վերսկսման ռիսկեր պարունակող ոչ արդյունավետ ծրագիր»:

«Մադրիդյան սկզբունքները» հիմնովին ոչ համաչափ առաջարկ է, որը պահանջում է վաղօրոք, ռազմավարական և վերջնական տարածքային, ինչպես նաև Արցախի անվտանգության զիջումներ, ինչի դիմաց առաջարկվում է միայն Ադրբեջանի կողմից Արցախի կարգավիճակի վերաբերյալ աղոտ, հեշտ շրջելի խոստումներ: «Մադրիդյան սկզբունքները» Արցախի համար պարունակում են ռիսկեր, մինչդեռ Ադրբեջանի համար՝ օգուտներ: Այս թերի ձևաչափը չի հանգեցնի խաղաղության, և փոխարենը հակամարտության և տարածքային անկայուն վիճակի շարունակման համար հող կստեղծի»,-նշվում է ANCA-ի հայտարարությունում:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: