Հայաստանի կանայք՝ հեղափոխությունից դեպի իշխանություն.

armtimes.com-ը, հղում անելով «Ամերիկայի ձայնը» լրատվականին, գրում է, որ Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց դերի բարձրացումը երկրի անվտանգության հարց է, քանի որ չի կարող լիարժեք զարգանալ հասարակություն, որի կեսն ի վիճակի չէ լիարժեք իրացնել իր ներուժը: Այս մասին խոսվեց Նյու Յորքում անցած համաժողովի ընթացքում:

Հայաստանի «Թավշյա հեղափոխությունն» ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ կանայք կարող են դառնալ քաղաքական պայքարի հաջողության գրավական: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հասարակական կոմիտեի շրջանակներում Հայ կանանց միջազգային ընկերակցության կողմից կազմակերպված համաժողովում հայտարարել է քաղաքագետ Աննա Օհանյանը: Նրա կարծիքով, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը համաշխարհային նշանակություն ունի, քանի որ մինչ ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Եվրոպայում գրանցվում է ժողովրդավարության մակարդակի անկում, Հայաստանն այն եզակի երկրներից էր, որ ընտրեց ճիշտ ուղի.

«Հայաստանը, գտնվելով ավտորիտար հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի կողքին, իրականացրեց «Թավշյա հեղափոխություն»՝ թռիչքային աճ ապրելով հարևանների նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: