BraVo մրցանակը երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար շնորհվել է Շառլ Ազնավուրին

«Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը հետմահու շնորհվել Է ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրին: Դափնեկիրների հայտարարման արարողությունը մարտի 21-ին տեղի Է ունեցել Կրեմլի պետական պալատում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Աշխարհը կորցրեց մեծ արտիստի, բայց նրա արվեստը շարունակում Է ապրել եւ դեռ երկար ու երկար կլուսավորի ոչ մեկ սերունդ: Եվ այսօր «Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» անվանակարգում BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը մենք շնորհում ենք Շառլ Ազնավուրին»,- հայտարարել Է արարողությունը վարող Ֆիլիպ Կիրկորովը: Արձանիկը կհանձնվի երգչի ընտանիքին:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: