Դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորությունը ևս քաղցկեղին նպաստող գործոններից է

Քաղցկեղը համարվում է ամենամահաբեր հիվանդություններից մեկը և վերջերս գիտնականները կրկին հիշեցրին տաք ըմպելիքների ու քաղցկեղի հավանականության բարձրացման միջև կապի մասին: Սակայն իրականում տաք թեյ կամ սուրճ խմելը միակ սովորությունը չէ, որ նպաստում է քաղցկեղի հավանականության բարձրացմանը:

med.tert.am-ը մեր ուշադրությանն է ներկայացնում ևս 5 տարածված սովորություն, որոնք կարող են դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ:

Ալկոհոլի ու ծխախոտի չարաշահում

Նիկոտինը հանգեցնում է թոքերի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, մինչդեռ ալկոհոլը բարձրացնում է լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Մսի ու պանրի չարաշահում

Հարավային Կալիֆոռնիայի գիտնականների ուսումանսիրությունը ցույց է տվել, որ սննդակարգում մեծ քանակությամբ մսի ու պանրի առկայությունը չորս անգամ բարձրացնում է աղեստամոքսային տրակտի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Մասնագետները չեն հորդորում բացառել այս մթերքը, սակայն սահմանափակումը կարող է շատ օգտակար լինել:

Առավել մանրամասն med.tert.am կայքում: