Ամեն վարչական շրջան պետք է ունենա իր բացօթյա մարզասրահը` շատ որակյալ գործիքներով. Հայկ Մարության

tert.am գրում է, որ 2019 թվականի Երևանի բյուջեի նախագծով առաջարկվում է 142,200.000 դրամով ավելացնել «Արտադպրոցական կազմակերպությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագիրը՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը հիմնանորոգելու համար: Այսօր այս մասին ներկայացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Նախագծով նախատեսված մարզադպրոցը հիմնանորոգելու կետը ողջունվեց ավագանու անդամների կողմից և հարց բարձրացվեց նաև, թե արդյոք նախատեսվում է մարզիչների աշխատավարձերը ևս բարձրացնել, ինչին ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Ամբողջ համակարգում աշխատելու են, որ աշխատավարձերը բարձրացվեն, բայց դա լինելու է փուլային: Մանկապարտեզների կազմի աշխատավարձները 20 տոկոսով բարձրացնում ենք, որը մեկ միլիարդ դրամից ավելի բեռ է բյուջեի վրա, սակայն շարունակական է լինելու»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: