Առաջիկա օրերին կրկին ջերմաստիճանի անկում է սպասվում, որոշ շրջաններում հնարավոր է նաև ձյուն

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում մարտի  22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով: 

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի  22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Աղբյուրը՝ mes.am