Վանեցյանը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրենքով վերապահված բոլոր լիազորությունները լիարժեք կատարում է՝ հետախուզություն, հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանների պահպանություն և այլն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:  

«Այն տպավորությունը, թե ԱԱԾ-ն զբաղվում է միայն կոռուպցիոն հանցագործություններով, իրականությանը չի համապատասխանում: Մենք մեր լիազորությունները լիարժեք կատարում ենք: Շատ եմ կարևորում արտաքին թշնամուց մեր հայրենիքի պաշտպանությունը, իսկ սպառնալիքներ պարբերաբար լինում են: Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, այնպիսի իրավիճակում, որ ցանկացած ոտնձգությունից մեր հայրենիքի պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է: Մենք օր ու գիշեր կատարում ենք այդ աշխատանքը»,-ասաց Արթուր Վանեցյանը: 

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: