Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունից առաջ վարչապետն անձամբ է հավաքել շրջակայքի աղբը

armtimes.com-ը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ վարչապետը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը եւ սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները, շինարարները:
Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում։