ԱԻ նախարարության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում իրականացրել են բարեկարգման աշխատանքներ, որոնց մասնակցել է նաև նախարար Ֆելիքս Ցոլակյանը

Մարտի 23-ին «Մաքուր Հայաստան» համահայաստանյան շաբաթօրյակի շրջանակներում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ակտիվ մասնակցել են մաքրման և բարեկարգման աշխատանքներին:

mes.am-ի փոխանցմամբ՝ իրականացվել է ծառատունկ, հուշարձանների եւ կամուրջների լվացման, հատուկ պահպանության օբյեկտների, դժվարանցանելի վայրերի՝ կամուրջներին հարող լանջերի, սելավատարերի մաքրման աշխատանքներ: Կիրառվել է հատուկ նշանակության տեխնիկա:

Նախարարության տարածքում վաղ առավոտվանից մեկնարկել են բարեկարգման աշխատանքները, որոնց մասնակցում էր նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը շրջել է նախարարության տարածքով, ծանոթացել աշխատանքների ընթացքին, լսել երկրով մեկ իրականացվող գործողությունների մասին զեկույցը, մասնակցել ծառատունկին և տնկել է իր բաժին եղևնին:

Աղբյուրը՝ mes.am