«Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ կանցկացնի

Tert.am լրատվականը գրում է, որ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող «Իմ քայլն» այսօր՝ ժամը 17։30-ին, խմբակցության փակ նիստ կանցկացնի։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին խմբակցության մի քանի պատգամավորներ։

Ըստ նրանց՝ քննարկվելու է ԱԺ օրակարգի հետ կապված հարցեր, հանձնաժողովների աշխատանքների հետ կապած խնդիրներ և այլն։

Հիշեցնենք, որ վաղը մեկնարկում է ԱԺ քառօրյան, որի ավարտից անմիջապես հետո ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի, որը նախաձեռնել է Կառավարությունը։

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: