Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է :
Դժվարանցանելի են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային, Սպիտակ-Գյումրի և Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Երևան քաղաքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում և Սյունիքի, Կոտայքի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով, Մեղրու սար կոչվող տարածքում, Դիլիջանի ոլորաններում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին նաև մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 179 ավտոմեքենա, որից 132-ը՝ բեռնատար, 47-ը՝ մարդատար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 25-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

Աղբյուրը՝ mes.am