Փաշինյան-Ալիև հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Վիեննայում. լրատվամիջոցներ

tert.am լրատվականի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Վիեննայում: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը, այդ մասին հայտնել է  Ավստրիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը:

«Հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Վիեննայում: Հանդիպումը կընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,-ասել է աղբյուրը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ:

Նրանք ողջունել են երկու պետությունների ղեկավարների՝ համանախագահների հովանու ներքո շուտով հանդիպելու պատրաստակամությունը:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: