Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել

tert.am-ը տեղեկացնում է, որ Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:

Հերմինե Անդրեասյանի՝ պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Սարգսյան, խնդրում եմ այս դիմումի համաձայն ազատել ինձ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից և ստորև ներկայացնում եմ այդ որոշման պարզաբանումը։ Ես՝ Հերմինե Անդրեասյանս, մարտի 1-ին ընտրվել եմ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն7 կողմ և 1 ձեռնպահ ձայնով: Օրենքին համապատասխան անցկացված մրցույթում հաղթել եմ ձայների մեծամասնությամբ: Երկու շաբաթվա ընթացքում, չնայած վերապրածիս, ամենից շատ ինձ մտահոգեց և շարունակում է մտահոգել դպրոցահասակ երեխաների կրթություն ստանալու իրավունքի ոտնահարման հանգամանքը։ Մենք մանկավարժներս, պարտավոր ենք ապահովել հավասար պայմաններ այդ իրավունքի իրականացման համար:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: