Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ բողոքը քննվելու է դռնփակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ գործով մեկ այլ մեղադրյալ Արաքս Դիլանյանի ներկայացրած բողոքը։

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Աղբյուրը՝ tert.am

Այսօրվա դատական նիստը մեկնարկեց ուշացումով` քննիչի՝ դատական նիստից ուշանալուպատճառով: Քննիչը պնդեց նիստն անցկացնել դռնփակ՝ պատճառաբանելով, որ ուսումնասիրվելու են գործի վերաբացման համար հիմք հանդիսացած նոր պարզված հանգամանքներ։ Պաշտպանական կողմը դեմէր այս առաջարկին, սակայն դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը։