Վարչապետը մասնակցել է «Սամբիել» պանրի գործարանի բացմանը (տեսանյութ)


Մարտի 26-ին շահագործման է հանձնվել «Սամբիել» պանրի գործարանը, որն արտադրելու է կապույտ և սպիտակ բորբոսով պանիրներ։

Ինչպես տեղեկացնում է tert.am լրատվականը, գործարանի բացմանը մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և կառավարության այլ ներկայացուցիչներ։

Բորբոսով պանրի գործարանը հագեցած է գերմանական և հոլանդական նորագույն տեխնոլոգիաներով: Պանրի գործարանում ներդրվել է ավելի քան 15 միլիոն դոլար, որի շնորհիվ կապահովվի ավելի քան 120 մշտական աշխատատեղ:

«Տարբեր մարզերից ընկերությունը տարեկան մթերելու է ավելի քան 20 միլիոն լիտր կաթ, որի համար սահմանվել է շուկայականից բարձր գին՝ 190 դրամ 1 լիտր 3.6 տոկոս յուղայնությամբ կաթի համար: Կաթի որակի բարձր չափանիշների պահպանման համար մեզ հետ աշխատող ֆերմերներին տրամադրվելու են կթի սարքավորումներ և սառնարաններ, ինչը  նոր մակարդակի է բարձրացնելու կաթնարտադրությունը Հայաստանում»,- ասաց  ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ «Սամբիել» ապրանքանիշով պանրի տարեկան արտադրությունը կկազմի ավելի քան 2000 տոննա։ Արտադրանքը սպառվելու է Հայաստանում, ԵԱՏՄ և Մերձավոր Արևելքի երկրներում։

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: