Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շուրջ 240 ավտոմեքենա

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 25-26-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհներին արգելափակված մի շարք քաղաքացիներից ստացել է մեծաքանակ ահազանգեր:

Ինչպես «Արմենպրես»-ն է տեղեկացվել ՀՀ ԱԻՆ-ից, փրկարարներն արձագանքել են արգելափակման վերաբերյալ 9 ահազանգի և օգնության հասել քաղաքացիներին:

Մարտի 25-ին՝ ժամը 19:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել որ, Արագածոտնի մարզի Մելիք գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել թիվ 21 ՀՓՋ-ի մարտական հաշվարկը: Կատարված համատեղ աշխատանքի արդունքում փրկարարները և ՃՇՇ-ի աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել 22 ավտոմեքենա՝ օգնություն ցուցաբերելով տրանսպորտային միջոցներում առկա 80 ուղևորի:

Նույն օրը՝ ժամը 20:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի ճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկն արգելափակումից դուրս է բերել 3 ավտոմեքենա՝ 5 ուղևորներով:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: