Աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիների կենսաթոշակը կբարձրանա. օրինագծին կողմ է հանձնաժողովը

armtimes.com-ի փոխանցմամբ՝ ցայսօր Հայաստանում, ըստ էության, գոյություն չի ունեցել նվազագույն թոշակ հասկացությունը։ Այս մասին մարտի 25-ին խորհրդարանի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական թոշակների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։

Նրա խոսքով՝  ներկայում ծերության թոշակը (ստանում են աշխատանքային ստաժ չունեցող մարդիկ) կազմում է 16 հազար դրամ, բայց 2019 թվականի հունվարի 1-ից այն հետին թվով կկազմի 25 հազար 500 դրամ։ «Ծերության թոշակ ստանում են այն անձինք, որոնց 65 տարին լրացել է, բայց որոնք չունեն նվազագույն աշխատանքային ստաժ թոշակ ստանալու համար, ինչպես նաեւ նվազագույն աշխատանքային ստաժ չունեցող առաջին խմբի հաշմանդամ են։ Կառավարության որոշումը վերաբերում է նաեւ այն քաղաքացիներին, որոնք ունեն աշխատանքային ստաժ, բայց որոնց թոշակը ամսական 25 հազար 500 դրամից ցածր է։ Այդ մարդկանց թոշակը նույնպես կբարձրանա եւ հունվարի 1-ից կկազմի 25 հազար 500 դրամ»,- պարզաբանել է Սաիյանը։

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: