Հոգեբանական ծանր վիճակում գտնվող Քլոե Քարդաշյանը նոր լուսանկար է հրապարակել.նա հաղթահարում է սթրեսը

Daily Mail–ը գրում է, որ Տրիստան Թոմսոնից բաժանվելուց հետո հոգեբանական ծանր վիճակում գտնվող Քլոե Քարդաշյանն Ինստագրամում նոր լուսանկար է հրապարակել, որը գերել է նրա  երկրպագուներին:

Սեփական Good American բրենդի էջում 34-ամյա Քլոեն հայտնվել է նոր, ատլետիկ համազգեստով՝ ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը:

Աղբյուրը նշում է, որ վերջին ամսվա ընթացքում Քլոեն ծնար հոգեբանական վիճակում էր, քանի որ բաժանվել էր իր երեխայի հորից՝ Տրիստան Թոմսոնից:

Քարդաշյան քույրերից ամենաերիտասարդն այս ժամանակահատվածում բազմիցս հրապարակումներ է արել` սոցցանցերում կիսվելով թևավոր խոսքերով: Ավելացնենք, որ զույգը բաժանվել է այն բանից հետո, երբ Տրիստանը դավաճանել է Քլոեին Քայլի Ջեների լավագույն ընկերուհու հետ: Այսպիսով Քլոեն կարծես ցույց է տվել, որ հաղթահարել է ծանր փուլը:

Աղառվել մանրամասն՝ tert.am կայքում :