Փրկարարները մարել են Փանիկ գյուղում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Armtimes.com լրատվականի փոխանցմամբ՝ մարտի 27-ին, ժամը 00:14-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղում:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:04-ին, մարվել՝ 02:51-ին:

Ամբողջությամբ այրվել է տանիքը՝ մոտ 165 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Աղբյուրը՝ Armtimes.com