Գյումրու քաղաքապետարանը 252 հատ տորթ և 218 շիշ շամպայն է գնել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու քաղաքապետարանի վեր­ջերս իրականացրած ծախսերն իսկապես աչքի են զարնում: Քաղաքապետարանը մեծ, միջին և փոքր չափի 252 հատ տորթ և 218 շիշ շամպայն է գնել: 

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղ­թերից տեղեկացավ, որ 2300 կգ տորթի համար քաղաքապետարանը ծախսել է 1 մլն 805 հազար 500 դրամ գումար:

Գյում­րու քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ տորթերն ու շամպայնները ձեռք են բերվել մարտի 8-ի առիթով և բաժանվել են Գյումրիում գործող դպրոցներին, մշակութային օջախներին, բուհերին, բուժհաստատություններին՝ այդ կերպ շնորհավորելով կին աշխատակիցներին: 

Նկատենք, որ Գյումրու քաղաքապետարանի մոտ տոր­թերի ու շամպայնների բաշխումը ավան­դույթ է դարձել: Տորթերի ձեռքբերման համար նախապես հայտարարված մր­ցույթին մասնակցել է 3 կազմակերպություն՝ «Շուշան Տեխնիկս», «ՄարիաՔեյք Ֆեքթորի» և Ա/Զ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի»: Մրցույթում հաղթող է ճանաչ­վել «Մարիա Քեյք Ֆեքթորի» ընկերու­թյունը: 

Նկատենք, որ թեև տորթերը նա­խատեսված են եղել մարտի 8-ի համար, սակայն պայմանագիրը կնքվել է մարտի 18-ին, իսկ շամպայնի ձեռքբերման հա­մար հայտարարված մրցույթին մասնակ­ցել է միայն մեկ կազմակերպություն՝ ԱՁ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի», և ճա­նաչվել հաղթող»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: