Իրանում ջրհեղեղների հետևանքով առնավազն 23 մարդ է զոհվել

Armtimes.com-ը գրում է, որ Իրանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, ավելի քան 200 վիրավոր կա, տասնյակ հազարավոր մարդիկ վտանգավոր վայրերից տարահանվել են: Պաշտոնապես հաստատված այս տվյալները հաղորդում են երկրի պետական լրատվամիջոցները:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է փոխհատուցել քաղաքացիների կրած վնասները, հայտնում է Ազատությունը:

ՄԱԿ-ը Իրանին օգնություն է առաջարկել: Մարդասիրական օգնությունը համակարգող դեպարտամենտը միաժամանակ նշել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները խանգարում են օգունությունն ամբողջ ծավալով տրամադրելու համար:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանին, ինչպես նաև առաջարկել Հայաստանի օգնությունը:

Առավել մանրամասն՝ Armtimes.com