Ֆիզուլիի ուղղությամբ սպանվել է ադրբեջանցի զինծառայող

Ռազմինֆոյին կայքը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 26-ի երեկոյան, առաջնագծի Արցախի հատվածում՝ Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլեզով Էլեզ Էլեդդին օղլուն (Əlləzov Əlləz Ələddin oğlu)՝
պնդելով, որ զինծառայողը մահացել է հայկական գնդակից։

Հաղորդագրության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն չի ընդունում նաև  ՀՀ ՊՆ այն տեղեկությունը, որ այսօր, ժամը 16։30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ անել և մոտեցնել իրենց դիրքերը։

Ըստ սոցցանցերից ստացված տեղեկությունների՝ այս զինծառայողը Ղազախի շրջանի Յուխարը Սալահլը գյուղի բնակիչ էր։

Առավել մանրամասն՝ Ռազմինֆո կայում: