Շիրակի մարզում КамАЗ-ը բախվել է բետոնե եզրաքարերին և կողաշրջվել

Մարտի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Շիրակի մարզի Զորակապ գյուղի բնակիչ 46-ամյա Մանվել Հակոբյանը իր վարած КамАЗ մակնիշի 627 AG 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 102 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մ․ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարալիկի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատարաստվում։

Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում: