Կայացել է թատերական ոլորտի գլխավոր մրցանակաբաշխությունը՝ «Արտավազդ»-ը.

life.tert.am-ը տեղեկացնում է, որ կայացել է թատերական ոլորտի գլխավոր մրցանակաբաշխությունը:

Թատրոնի միջազգային օրը, կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակների արժանացան թատերական աշխարհում մեկ տարվա կտրվածքով աչքի ընկածները:

Tert.am Life-ը հետևել է երեկոյի ընթացքին, լուսանկարել ամենահետաքրքիր դրվագներն ու մրցանակակիրներին։

Երեկոն այս տարի վարում էին Մարիամ Ղազանչյանն ու Ավո Խալաթյանը:

«Արտավազդ»-ի այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված էր Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը բացման խոսքում շնորհավորեց իրենց՝ թատրոնի դերասանների մասնագիտական օրվա առթիվ. «Մեզանից հետո եկող սերունդներին փորձում ենք հիշեցնել, որ եղել են հզոր դեմքեր, հզոր մարդիկ, որոնք կայացրել են սովետահայ թատրոնը, իսկ այդ թատրոնն իր պատմությամբ մեր մշակույթի հզորագույն էջն է: Շուշիում ծնված, կրթություն ստացած, այնուհետև Թբիլիսիի Ներսիսյան դպրոց հաճախած Տիգրան Շամիրխանյանը կրկին Երևան վերադարձավ՝ սկզբում մայր թատրոն, ավելի ուշ՝ 1929 թվականին, նրա ջանքերով ու մասնակցությամբ ստեղծվեց մեր լեգենդար թատրոններց մեկը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնը։ Իր ողջ կյանքը նա անմնացորդ նվիրել է թատրոնին: Պատանի հանդիսատեսի թատրոնը, որը 20 տարի ղեկավարելու պատիվ եմ ունեցել, հայ թատրոնին տարիներ շարունակ մատակարարել է մեր անվանի դերասաններին՝ տալով կրթություն և առաջին քայլերն անելու հնարավորություն»,- ասաց Հակոբ Ղազանչյանը:

Առավել մանրամասն՝ life.tert.am կայքում :