«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է երրորդ երկրներից թուրքական տանձի ներկրումը ՌԴ

tert.am-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») արգելել է երրորդ երկրներից թուրքական տանձի ներկրումը ՌԴ-ի տարածք, այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Նշվում է, որ տանձը գտնվում է այն ապրանքների ցանկում, որոնց ներմուծումը Ռուսաստան արգելված է ըստ գործող պատժամիջոցների: Մինչ այս պարբերաբար գրանցվել են թուրքական տանձի՝ Բելառուսի տարածքով ներմուծման բազմաթիվ դեպքեր, ինչից ելնելով էլ «Ռոսսելխոզնադզոր»-ն անհրաժեշտ է համարել երրորդ երկրներից թուրքական տանձի ներկրման արգելք սահմանել:

Նշվում է, որ արգելքը կգործի այսօրվանից սկսած:

Ավելի վաղ կառույցն արգելել էր Բելառուսի տարածքով թուրքական խնձորի ներմուծումը Ռուսաստան:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: