Շուտով կստեղծվի միասնական երթուղային համակարգ ամբողջ Հայաստանի Հանրապետության համար

Armtimes.com-ը գրում է. արդեն մի քանի տարի է՝ միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատանքը խոչընդոտվում է։ Բանն այն է, որ բացի նախատեսված տրանսպորտային միջոցներից, կողքից անհատ տաքսիներ են գալիս եւ կենցաղային լեզվով ասած` «ուղեւոր փախցնում»։ Այսինքն, ունենք մի իրավիճակ, երբ կանոնավոր հարկ վճարող եւ մրցույթը հաղթած ընկերություններին խանգարում են անհատ կամ ինչ-որ կազմակերպության տակ գրանցված տաքսիները, որոնք բնականաբար կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնելու իրավունք չունեն։ Այդպիսի խնդրի առաջ է օրինակ՝ «Արմավիր-Երեւան» ուղեւորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը։ Ընկերությունը թույլտվություն ունի այդ երթուղով ուղեւորափոխադրում իրականացնելու, սակայն նրանց ուղեւորահոսքի վրա ազդում են։ Ի դեպ, ինչպես նշել էր ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը, Կենտրոնական ավտոկայանում նրանց ուղեւորահոսքի վրա ազդում է քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն (Ռուբեն Կոստանյանը)՝ իր տաքսիներն այնտեղ կայանելով եւ ուղեւորներին իրենց կողմը տանելով։

Առավել մանրամասն՝ Armtimes.com կայքում: