Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքն ու հաշիվները կալանքի տակ են․ քրգործ է հարուցվել

armtimes.com-ը տեղեկացնում է, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։

«Հետք»-ը 2018 թ.-ի օգոստոսին ներկայացրել էր, թե ինչպես է նախկին ոստիկանապետը մի քանի գործարքի արդյունքում 3 միլիոն դոլարանոց առանձնատունը ձեռք բերել ընդամենը 200 հազար դոլարով: Մեր հրապարակումից հետո քրեական գործ էր հարուցվել, որը տեղից չի շարժվում:

Քննության առարկա դարձած առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը մեր հրապարակումից հետո դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Նա նախկին ոստիկանապետի կնոջ մորից՝ Հեղուշ Գալստյանից, պահանջել է վճարել առանձնատան գումարը՝ 900 միլիոն դրամը, որը մինչ օրս չի ստացել: Դանիելյանը տունը վաճառել էր Հեղուշ Գալստյանին, սակայն գումարը չէր ստացել: Դրանից հետո Գալստյանը չէր կատարել բանկում ստանձնած իր պարտավորությունները, որից հետո բանկը աճուրդում առանձնատունը վաճառել էր Գասպարյանի կնոջ ազգականին, որն էլ այն նվիրել էր Գասպարյանի որդուն:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: