Փաշինյանն առաջին գնահատականն է տվել Ալիևի հետ պաշտոնական հանդիպմանը. ՏԱՍՍ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը նորմալ է գնահատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցի:

«Հանդիպումը նորմալ է անցել»,- ասել է նա՝ նստելով ավտոմեքենան:

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում մարտի 29-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը, որը տևեց 3 ժամ 15 րոպե:

Հյուրանոցի մոտ նրան սպասում էին հայկական համայնքի ներկայացուցիչներ: Նրանք ողջունեցին վարչապետին ու լուսանկարվեցին նրա հետ:

Առավել մանրամասն՝Արմենպրես կայքում: