Կոնստանտին Օրբելյանը ազատվել է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Կոնստանտին Օրբելյանը ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից:

Լուրը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց օպերային թատրոնի փիար մենեջեր Վահագն Զաքարյանը. «Մարտի 28-ին ենք ազատման հրամանը ստացել, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբայնի կողմից է ստորագրված»:

Կոնստանտին Օրբելյանը կշարունակի մնալ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: