ՀՀ տարածքում բջջային հեռախոսների գողությամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել

tert.am-ը գրում է, որ մարտի 27-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճյուղից գողություն է կատարվել: 

Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզեց, որ մարտի 26-ին, ժամը 23.50-ի սահմաններում, հարմարեցված գործիքով բացել են դուռը, մտել Գուսան Աշոտի փողոցում գտնվող մասնաճյուղ և գողացել տարբեր տեսակի 18 բջջային հեռախոս՝ պատճառելով 1.486.000 դրամի վնաս: 

Հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների, Գորիսի և Վայքի բաժինների ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում հանցագործությունը ժամեր անց բացահայտվեց:


Պարզվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երևանցիներ՝ 21-ամյա Էրիկ Տոնոյանը, 32-ամյա Էդգար Սարգսյանը, 24-ամյա Վլադիմիր Սիմոնյանը, 32-ամյա Արամ Իսունցը և 25-ամյա Սուրեն Մուսինյանը:
Նույն օրը առավոտյան նրանք գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Գորիսի բաժին:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: