Հայ ու հնդիկ աստղերը միասին համերգ կունենան Երեւանում. հնդիկ հայտնիները հատուկ անանկնալ ունեն

armtimes.com-ի փոխանցմամբ՝ Հնդկական հեռուստասերիալների հայտնի աստղերը կժամանեն Երեւան: Նրանք հայ երգիչների ու դերասանների հետ մայիսի 31-ին համատեղ համերգ կունենա այստեղ: Tomsargh.am-ում տեղադրված է պաստառն ու հայտարարությունը:

Կժամանեն Ռաշամի Դեսաին (Տապասիա), Թինա Դատան (Իչա), Սպանդան Չատուրվեդին (Չակոր), Գաուրավ Չոպրան, Վիջաենդրա Կումերիան, Մրունալ Ջայինը: Հայ հայտնիներից կմասնակցեն Միհրան Ծառուկյանը,Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Գոռ Հակոբյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ալլա Լեւոնյանը,Վարդան Սարգսյանը: Նշվում է, որ կլինեն նաեւ այլ սիրված դերասաններ եւ երգիչներ:

Միջոցառումը կոչվում է Հնդկա-հայկական երեկո: Ֆեյսբուքյան պաշտոնական էջում նշված է, որ Թինա Դատան, Ռաշամի Դեսաին եւ Գաուրավ Չոպրան հատուկ անակնկալ են պատրաստել համերգի հյուրերի համար։

Երեկոն անց է կացվելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերն արժեն 3000-5000 դրամ (պարահրապարակ), 3000 -12 000 դրամ (նստատեղերով):