ԱԱԾ-ն հաստատում է, որ բուժհաստատության տնօրենը անձամբ է կաշառք տվել առողջապահության փոխնախարարին

Armtimes.com-ը գրում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատում է Առողջապահության նախարարի տեղակալի ձերբակալության մասին տեղեկությունները: 

Քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն նշել է հետեւյալը.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ են ստացվել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ:

Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Առավել մանրամասն՝ Armtimes.com կայքում: